ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Զոհված զինծառայողին կհուղարկավորեն հայրենի գյուղում

Զոհված զինծառայողին կհուղարկավորեն հայրենի գյուղում
18.05.2013 | 15:52

Այօսր Սևան-Երևան մայրուղու վրա բախում է տեղի ունեցել ոստիկանների և Նոյեմբերյանի զորամասում զոհված զինծառայող, Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի հարազատների միջև: Ոստիկանները փակել էին մեքենաների ճանապարհը, զոհվածի հարազատները դագաղը հանել ու ոտքով ճանապարհ էին ընկել, նրանք գալիս էին Երևան, կառավարության շենքի մոտ իրենց բողոքն արտահայտելու կատարվածի առնչությամբ: Ավելին, լրագրողների աշխատանքը խոչընդոտել էին ոստիկանները, խլել նրանց տեսանկարահանող սարքերը: Այնտեղ էին մեկնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Սրան զուգահեռ Ֆեյսբուքում կոչեր էին հնչում հավաքվել կառավարության շենքի մոտ, մինչ Լյուքս Ստեփանյանի հարազատները կհասնեն Երևան:
Ավելի ուշ պարզվեց, որ Սեյրան Օհանյանին հաջողվել է համոզել որդեկորույս ծնողներին: Նախարարը խոստացել է, որ Լյուքս Ստեփանյանի սպանության բոլոր մեղավորները կպատժվեն: Լյուքս Ստեփանյանի դին հարազատները հետ են տարել գյուղ: Նրանց հետ Վերին Գետաշեն է մեկնել և Սեյրան Օհանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Այս պահին ծնողները դիակը տանում են հուղարկավորության համար, որին կմասնակցի նաեւ պաշտպանությւան նախարար Սեյրան Օհանյանը»:
Հավելենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 15-ին Նոյեմբերյանի ՊՆ N զորամասում: Նախնական վարկածով՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել է վեճի արդյունքում ծառայակցի դիտավորությամբ արձակված կրակոցից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ