Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանգանակությո՞ւն, թե՞ պարտադրանք

Հանգանակությո՞ւն, թե՞ պարտադրանք
21.06.2013 | 16:33

Մամուլն արդեն անդրադարձել է, թե հայրենի ոստիկանությունը որքան գումար է փոխանցել կարկտից տուժած գյուղերին: Շուրջ 20 մլն դրամ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ իրենց անձնակազմը հանգանակություն է արել, որպեսզի այդ գումարը արմավիրցիներին փոխանցվի:

Սակայն պարզվում է, դա այնքան էլ հանգանակություն չէ, այլ պարտադրանք: Որոշ շարքային ոստիկաններից irates.am-ը բողոքներ է ստացել, որ աշխատավարձից առանց իրենց գիտության 5 հազար դրամ պահում է արվել, հետո բացատրել են, թե ուր են այդ գումարներն ուղղվել: Երբ ոմանք ընդդիմացել են, սպառնացել են անգամ 10 հազար դրամ «հանգանակել»: Շարքային ոստիկանները պնդում են «Թող վերևները «հանգանակեն», աչքները մեր մի «թիքա» աշխատավարձի վրա է: Ամեն հարցում մեզ են «դեմ» տալիս»:
Այնպես որ, եթե մի բան է արվում, անգամ ազնիվ մղումներից դրդված, լավ է, որ համապատասխանի ասվածին, այսինքն եթե հանգանակություն է, թողեք «հանգանակեն» կամովին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ