Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ
02.07.2013 | 19:36

Հայկական աստղագիտական ընկերության նորաստեղծ «Աստղագիտակ» առցանց ամսագիրը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալու իրեն հետաքրքրող ոլորտներին և հարցերին: Հանրամատչելի այս ամսագրում տեղ են գտել նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայքէջեր, թեմատիկ հարցազրույցներ:
Հոդվածները դասավորված են ըստ թեմատիկայի` Արեգակնային համակարգ, արտերկրային քաղաքակրթություններ, տիեզերագնացություն, տիեզերական աղետներ և այլն:

Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ «Աստղագիտակում» կարող են համապատասխան հոդվածներ և նյութեր տեղադրել գիտական լրագրողները և հետաքրքված այլ անձինք: Կայքէջի հասցեն է` http://aras.am/Astghagitak/:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ