Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Դե «կրեք» այստեղից մարդկանց, տարեք ձեր ռուսաստանները

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Դե «կրեք» այստեղից մարդկանց, տարեք ձեր ռուսաստանները
05.07.2013 | 14:33

Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել: Բոլորը բերանները ջուր են առել ու լռում են, ավելի ճիշտ, գերադասում են չխոսել: Խոսելուց էլ այնպես են հիմնավորում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, որ սիրտդ խառնում է: Ավելի հետաքրքիր է «Ռուսաստանի հայերի միության» վիճակը: Այս մարդիկ հայտնվում են Հայաստանում ընտրությունից ընտրություն, իրենց «ծանր» խոսքն ասում են ու հեռանում: Բայց երբ այդ նույն Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ զզվելի քաղաքականություն է վարում՝ «Ռուսաստանի հայերի միության» ձայնը չի լսվում: Երևի նորից սպասում են հրահանգի, թե ի՞նչ ասեն: Դե ասեք, է՛լի, դուք էլ ասեք, որ սա բիզնես է, իսկ Հայաստանի բանակն անպարտելի է ու «կրեք» այստեղից մարդկանց, «կրեք» տարեք ձեր ռուսաստանները: Չէ՞ որ, որքան հայությունը Ռուսաստանում շատանա, ձեր կշիռը կբարձրանա` բիզնեսի տեսանկյունից :

Դիտվել է՝ 4337

Մեկնաբանություններ