«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Եթե իրատես լինենք, կասենք, որ Աուրելիային մի լավ կաշառել են»

«Եթե իրատես լինենք, կասենք, որ Աուրելիային մի լավ կաշառել են»
09.07.2013 | 17:49

«Եթե միմամիտ լինենք, կարող ենք ասել, որ Աուրելիա Գրիգորիուն լավ համոզված է եղել իր ասածի մեջ: Եթե իրատես լինենք, կասենք, որ իրեն մի լավ կաշառել են: Սակայն այս ամեն ինչ-որ առումով վկայում է այն մասին, որ եթե Հայաստանում նա նման բան կարողացել է ասել, ապա Ադրբեջանում հակառակի մասին խոսել չի համարձակվի: Այս առումով կարևոր է, որ առնվազն այն շրջանակները, որոնքմասնակցում էինայդ հանդիպմանը, կամ առհասարակ Հայաստանում անցկացվող միջոցառումներին, իրականում տեսնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնական տարբերությունը նման հարցերում: Չենք պնդում, որ Հայաստանում դրախտ է, և ամեն ինչ սքանչելի է, սակայն նման հարցերում տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ է»,-նման տեսակետ հայտնեց այսօր ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիույի` ՀՀ ԱԺ-ում արված սկանդալային հայտարարությունների մասին: Վերջինիս նման պահելաձևը, Մանոյանի խոսքով, ընդամենը փաստեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անդունդը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում, հուլիսի 4-ին կայացած իր ելույթում Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը նշել էր, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն։ Նա ասել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է։ Դա դեռ քիչ է, վերջինս Հայաստանին անվանել էր նաև «ագրեսոր երկիր»։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ