Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Շատ խայտառակ վիճակ է»

«Շատ խայտառակ վիճակ է»
18.07.2013 | 19:31

Ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդում կռված Տիգրան Հարությունյանը և Վոլոդյա Ավետիսյանը շարունակում են Ազատության հրապարակում իրենց բողոքն արտահայտել նստացույցի միջոցով: Հայտնի երկրապահներից նրանց աջակցել է գնդի հրամանատար, Տիգրան Հարությունյանի մարտական ընկեր Սմբատ Այվազյանը, որն այս օրերին հանրապետությունից բացակայում է առողջական խնդիրների պատճառով:

«Ի՞նչ է տալիս «Երկրապահի կարգավիճակի մասին» օրենքը մեզ: Առարկայական առումով` ոչինչ: Մենք ժամանակ չունենք, խայտառակ վիճակ է: Մենք վերջերս եղել ենք Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում` Իջևանում, Դիլիջանում, Արարատում, հանդիպել ենք ազատամարտիկներին, ծանոթացրել նրանց մեր պահանջներին: Նրանք մեզ ասում էին` դուք շատ քիչ բան եք ուզում, մեզ առնվազն պետք է չորս հարյուր հազար դրամ, որպեսզի կարողանանք պահպանել մեր գոյությունը»,- irates.am-ի հետ զրույցում հայտնեց Տիգրան Հարությունյանը:
«Հիմա ամեն պահի կարող է պատերազմ սկսվել: Երբ երիտասարդները տեսնում են, որ ազատամարտիկը գնացել, կռվել է, իսկ այսօր հայտնվել է սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, նրան դժվար կլինի համոզելը, որ պետք է գնա պատերազմ և պաշտպանի իր հայրենիքը»,- ասաց ազատամարտիկը:
Իշխանության ներկայացուցիչներից ազատամարտիկները հանդիպել են պաշտպանության նախարարի, վարչապետի հետ:
«Դուք արդեն պատկերացնում եք, թե ինչ պատասխան պետք է տված լինեն մեզ»,- ասաց Տիգրան Հարությունյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

դիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am