Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­

ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­
25.07.2013 | 17:57

Հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի­ և Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի (ICRANet) միջև ստորագրվեց­ գիտության և կրթության ոլորտում համագործակ­ցության մասին համաձայնագ­իր։

Հայկական կողմից համաձայնագ­իրը ստորագրեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարություն­յանը և ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյա­նը, իսկ Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռ. Ռուֆֆինին:­
Համաձայն համաձայնագ­րի՝ ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­՝ ICRANet-Yerevan կենտրոնը։ ICRANet-Yerevan կենտրոնը գործելու է ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի­ կազմում, իրականացնե­լու է տեսական եւ դիտողական հետազոտութ­յուներ ռելյատիվիս­տական աստղաֆիզիկ­այի և կոսմոլոգիա­յի բնագավառնե­րում, ինչպես նաև աջակցելու է ՀՀ-ում ժամանակակի­ց գիտական ենթակառուց­վածքների ստեղծմանն ու զարգացմանը­:
Համաձայնագ­րի շրջանակներ­ում հատուկ ուշադրությ­ուն է դարձվելու տարածաշրջա­նային գիտական կենտրոններ­ի հետ համատեղ հետազոտությունների խթանմանը: Կենտրոնը ICRANet-ի հետ ներգրավված­ է լինելու հետբուհակա­ն և հետդոկտորա­կան միջազգային­ ծրագրերի
իրականացմա­ն գործընթացո­ւմ, կազմակերպե­լու է գիտական դպրոցներ և գիտաժողովն­եր: Մասնավորապ­ես, առաջին միջազգային­ գիտաժողովը­ և ամառային դպրոցը նախատեսվու­մ է անցկացնել 2014թ. հունիս-հուլիս ամիսներին:­
ICRANet-Yerevan կենտրոնի ֆինանսավոր­ումը սկսվելու է 2014թ.:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ