ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նամակ-նամակ

Նամակ-նամակ
12.09.2013 | 14:45

Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ»: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ տաղավար է լինելու:

Նպատակը երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն է:
Քաղաքացիների առաջարկությունները, մտահղացումները կհասնեն քաղաքապետին, լավագույն առաջարկների հեղինակները կհրավիրվեն քաղաքապետարան` քննարկումներին մասնակցելու:
Նամակներն արկղերից հանվելու են շաբաթը մեկ կամ երկու անգամ` կախված դրանց քանակից, հասարակության ակտիվությունից:
Հետաքրքիր է` ո՞ւմ է գրավելու համաքաղաքային այս նամակագրությունը: Այն էլ մեր օրերում, երբ սոցցանցերը լավագույնս ծառայում են և՛ առաջարկներ անելու, և՛, առավել ևս, քննադատելու գործին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ