ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Իննսունականները 20 -րդ դարի վերջաբանն էին ու մեր նոր պատմության սկիզբը

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Իննսունականները 20 -րդ դարի վերջաբանն էին ու մեր նոր պատմության սկիզբը
22.09.2013 | 13:37

«Երիտասարդ Հայաստանի ծնունդը ուղեկցվում էր այնպիսի մղձավանջային տառապանքներով, որ մենք կորցրեցինք նորածնի քաղցրությունը զգալու ունակությունը»: Մի շտապեք, սա այդ տասնամյակի մամուլից չէ: Այս տողերը գրել է Նիկողայոս Ադոնցը`մեր Առաջին հանրապետության մասին, թեպետ դրանք առանց որևիցե դժվարության տեղավորվում են նաև ժամանակակիցներիս կենսափորձի մեջ: Իսկ հենց ճակատագրական իննսունականների սկզբին Արտավազդ Փելեշյանը նկարահանեց երկու կարճառոտ կինոաֆորիզմներ, որոնցից մեկը կոչվում էր «Կյանք», իսկ մյուսը`«Վերջ»: Առաջին ֆիլմում կիսախավարի միջով ընթացող գնացք է` հոգնատանջ ուղևորներով լեցուն, երկրորդում`երկունքի ցավեր, անընդհատ բաբախող զարկերակ ու երեխայի ծնունդ: Ժամանակի կերպարը, ավելի ճիշտ` ներքին խորհուրդը, հայտնաբերված էր անվրեպ` այս երկու կինոկրակոցների պայթուցիկ համադրությամբ: Այս անգամ ևս փելեշյանական ակնդետ կինովավերագրությունը վերաճել էր գաղտնատես կինոփիլիսոփայության:

Դիտվել է՝ 4078

Մեկնաբանություններ