Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Միգրանտներին կարող են զրկել կրթության իրավունքից

Միգրանտներին կարող են զրկել կրթության իրավունքից
09.10.2013 | 11:45

Մոսկվայի կառավարությանը կից ազգությունների հարցերով հանրային խորհրդի անդամ Ալեքսանդր Կալինինն ասել է, թե միգրանտների երեխաների` մանկապարտեզ և դպրոց հաճախելու իրավունքը սահմանափակելը հարված է ՌԴ պետական ազգային քաղաքականությանը: Կալինինը նման կոչով պատրաստվում է դիմել ՌԴ նախագահի կից միջազգային հարաբերությունների խորհրդին: Պաշտոնյան ընդգծել է, թե անթույլատրելի է նման միջոցներով ազդել ՌԴ միգրացիոն քաղաքականության վրա, քանի որ Ռուսաստանը փորձում է ինտեգրացնել միգրանտների երեխաներին, որոնց մեծամասնությունը ծնվել և ապրում է Ռուսաստանում: Կալինինը հիշատակել է ՌԴ պետական ազգային քաղաքականության նպատակները` ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների հավասարությունը` անկախ նրա ազգությունից, լեզվից, դավանանքից, ինչպես նաև ապահովել միգրանտների հաջող սոցիալ- մշակութային ինտեգրացիան: Ասվել է, որ միգրանտների երեխաներին կրթության իրավունքից զրկելով ՌԴ օրենսդիր մարմինը կնպաստի հանցագործությունների նոր ալիքի բարձրացմանը, ազգամիջյան հակամարտությունների առաջացմանը և արդյունքում` ողջ հասարակության դեգրադացմանը: Հիշեցնենք, որ օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել էր, թե անհրաժեշտ է լրացում կատարել ՌԴ կրթության մասին օրենքում, համաձայն որի կրթական հիմնարկները կարող են ընդունել այն միգրանտների երեխաներին, ովքեր ռուսական հարկային ծառայությունում հաշվառման մեջ են գտնվում երեխայի` դպրոց ընդունվելու պահից ոչ պակաս քան մեկ տարի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ