Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վերստին ապացուցվեց, որ հանցանք է գործվել Տիգրանի նկատմամբ

Վերստին ապացուցվեց, որ հանցանք է գործվել Տիգրանի նկատմամբ
09.10.2013 | 15:21

Չնայած Անկախության 22-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումը տարածվում է նաև քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վրա, այնունամենայնիվ, այսօրվա դատական նիստն էլ չի անցել առանց էքսցեսների: Վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանը մերժել է Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ Տիգրանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Քաղբանտարկյալը զայրացել է և հայտարարել, որ հրաժարվում է համաներումից:

Ի՞նչ են պատրաստվում անել փաստաբաններն այն դեպքում, երբ քաղբանտարկյալը հրաժարվեց համաներումից:

«Համաներումը, եթե հայտարարվել է, ուրեմն պետք է կիրառվի, այն պարտադիր է՝ անկախ անձի ցանկությունից: Մեր նպատակն այն է, որ կարողանանք հասնել Տիգրանի և ՀԱԿ մյուս ակտիվիստների արդարացմանը: Իսկ Տիգրանը դատարանում հնչեցրած իր հայտարարությամբ հաստատեց նախկին դիրքորոշումը՝ հասնել արդարացման: Ակնհայտ է, որ Տիգրանը և ՀԱԿ մյուս ակտիվիստները հանցանք չեն գործել, հանցանք գործել են նրանց նկատմամբ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ