Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մարմնավաճառներ են բերման ենթարկվել (տեսանյութ)

Մարմնավաճառներ են բերման ենթարկվել (տեսանյութ)
11.10.2013 | 19:02

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ոստիկանության տարբեր բաժիններ են բերվել ընդհանուր թվով 61 անձ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բերման ենթարկվածների մեջ կային և՜ տեղացիներ, և՜ մարզերի բնակիչներ: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութ

Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել ևս 61 մարմնավաճառներ
Դիտվել է՝ 3623

Մեկնաբանություններ