Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցմահների հանդեպ տոտալ անտարբերություն է

Ցմահների հանդեպ տոտալ անտարբերություն է
11.10.2013 | 19:30

Արդեն մի քանի օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Գնուն Վարդանյանը կարել է բերանը: Այս մասին irates.am-ին հայտնեցին նրա բախտակիցները ու փաստեցին, որ իրենց հանդեպ տոտալ անտարբերությունն օր-օրի հանգեցնում է իրենց շարքերի նոսրացմանը: Ցմահների հանդեպ արդարադատության, մեղմ ասած, վերաբերմունքն իսպառ բացակայում է: Արդեն ցմահ դատապարտվածները հաշիվն էլ կորցրել են, թե քանի դիմում-նամակ-բողոք-խնդրագիր են գրել տարբեր պաշտոնյաների՝ սկսած արդարադատության նախարարից մինչև երկրի ղեկավար, սակայն ապարդյուն: «Մի օր մեկն է գժվում, մյուս օրը՝ մեկը կախվում, դիմում ծայրահեղ միջոցների: Մինչև ե՞րբ»,- մեզ հետ զրույցում հուսահատ ասաց ցմահ դատապարտվածներից մեկը, նշելով, թե իրենց վիճակի մասին տեղեկությունը «կողպեքի» տակ է, քանի որ չի թույլատրվում գոնե մեկ անգամ լրատվամիջոցների նեկայացուցիչները տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ, ինչ պայմաններում են մարդիկ իրենց ողջ տարիներն անցկացնում: Ըստ որոշ տեղեկությունների, Գնուն Վարդանյանը ևս անելանելիությունից ու հուսահատությունից է նման քայլի դիմել: Համապատասխան ատյանների անտարբերության շարունակության պարագայում ցմահները ոչ միայն բերան կկարեն, այլ ավելի ծայրահեղ միջոցների կդիմեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ