ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ավելի քան 130 հազար սիրիացիներ գաղթական են դարձել սեփական երկրում

Ավելի քան 130 հազար սիրիացիներ գաղթական են դարձել սեփական երկրում
26.10.2013 | 11:53

Վերջին հինգ օրերի ընթացքում Ալ Սաֆիրա քաղաքում սպանվել է 76, իսկ ողջ շրջանում վիրավորվել 450 մարդ: Ըստ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների, ավելի քան 130 հազար սիրիացիներ փախել են Սիրիայի հյուսիսային Ալ Սաֆիրա քաղաքի շրջանում անցած երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով: Նրանք փախել են երկրի այն մասերը, ուր արդեն իսկ գոյություն ունի գաղթականների մեծ հոսք: Ընտանիքները թաքնվել են հասարակական շենքերում, տեղական ֆերմաներում, կիսակառույց շենքերում, որոնք չունեն դուռ ու պատուհան: Նշվել է, որ որոշ դեպքերում մեկ բնակարանում ապաստանում է մինչև 10 ընտանիք: Կազմակերպության հաղորդմամբ Սիրիայում մարդասիրական օգնության չափերը բավարար չեն, բուժհիմնարկները հաճախ դառնում են հարձակումների թիրախ, հիվանդանոցների մեկ երրորդը փակվել է, իսկ բուժաշխատողների կեսից ավելին փախել երկրից: «ՄԱԿ-ը և այն երկրները, որոնք ունեն ազդեցություն հակամարտության վրա, պետք է վճռականություն ցուցաբերեն` լուծելու օգնությանը առնչվող հարցերը»,- ասել է բժիշկ, ԲԱՍ-ի նախագահ Մեգո Թերզյանը: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության խումբը 2012-ի հունիսից մինչև 2013-ի սեպտեմբերը Սիրիայում իրականացրել է 90 175 բժշկական խորհրդակցություն, 4491 վիրաբուժական գործողություն և օգնություն, ինչպես նաև ընդունել է 1426 ծնունդ: Փաստերից ելնելով կարելի է ենթադրել, որ սիրիացիների վիճակը գնալով վատանում է` չնայած ՄԱԿ-ի գործադրած ջանքերին: Արդեն դանդաղ քայլերով սկսվել է Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը, սակայն ռմբակոծությունները երկրում չեն դադարում, որից տուժում է խաղաղ բնակչությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ