ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Խմեք իտալական գինիներ

Խմեք իտալական գինիներ
08.11.2013 | 12:25

2013-ին Իտալիան շրջանցել է Ֆրանսիային` դառնալով ամենաշատ գինի արտադրող երկիրը` շնորհիվ խաղողի լավ բերքի: Coldiretti գյուղատնտեսական կազմակերպության վկայությամբ` Իտալիայում արտադրվել է 45 միլիոն հեկտոլիտր գինի, Ֆրանսիայում` 44 միլիոն, 3-րդ տեղում Իսպանիան է` 40 միլիոն:

Իտալիան անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 2%-ով: Գինու արտահանումից Իտալիան 5 միլիարդ եվրոյի եկամուտ է ունեցել: Այս ցուցանիշն էլ թույլ է տվել առաջ անցնել Ֆրանսիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից:

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ