ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աբսուրդը կարող է թելադրել ցանկացած քայլ

Աբսուրդը կարող է թելադրել ցանկացած քայլ
20.11.2013 | 19:01

«Շանթ Հարությունյանին ես ոչ միայն համակրում եմ, այլև՝ ինքն իմ ընկերն է: Շատ եմ ցանկանում, որ Շանթի ակցիան ունենա իր ազդեցությունը հասարակական կյանքում, բայց չեմ կարող ասել՝ կիրականանա՞ այդ ցանկությունը, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը:

Նա կարծում է, որ մեր իրականությունը հասել է աբսուրդի այնպիսի աստիճանի, որ ցանկացած քայլի էլ կարող ենք ականատես լինել:

«Այն, ինչ արեց Շանթը, ես կարծում եմ, որ միայն Շանթը կարող էր անել: Ինքն արեց այն քայլը, որը համահունչ էր մեծամասնության ցանկություններին ու մղումներին: Շատերն են ասում՝ պետք է պայքարել ու սրանցից ազատվել: Հայհոյախառն արտահայտություններն էլ էինք մենք կա՛մ ասում, կա՛մ մտածում, բայց չէինք ասում: Այդ առումով նա իրականացրեց մեր հանրության տարբեր շերտերի ցանկությունը: Շատ կարևոր է, որ այդ ամենն ունեցավ հրապարակային դրսևորում: Շանթի քայլը շատ ադեկվատ էր այսօրվա իշխանությունների պահվածքին: Ես չեմ կարծում, թե նա արել է ծայրահեղ քայլ, միգուցե նույնիսկ քիչ դոզայով արված քայլ էր»,- ասաց Գրիգոր Խաչատրյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ