ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Փողերն էլի վարի տվեցին»

«Փողերն էլի վարի տվեցին»
21.11.2013 | 15:20

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառուցվող Հյուսիս-Հարավ ճանապարհին: Նախկին վարչապետը, նշելով Իջևան-Իծաքար-Բերդ այլընտրանքային ճանապարհի մասին, որն այս օրերին փոխարինում է հակառակորդի կրակոցների պատճառով փակ Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, գրել է, որ դեռևս 2000–ականների սկզբներին ինքը կոչով դիմել է այն ժամանակվա գործող իշխանությանը` Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վերանորոգման վրա ծախսվելիք գումարները ներդնել Իծաքարով անցնող ճանապարհի վրա: «Քոչարյանն անտեսեց կոչը: Հսկայական գումար ծախսվեց, ու ժամանակը ցույց է տալիս, որ իզուր»,-գրել է Հրանտ Բագրատյանը: Պատգամավորը առաջարկել է «նույն տրամաբանությամբ լուծում տալ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածին», բայց, ինչպես ինքն է գնահատել` «փողերն էլի վարի տվեցին»: Հրանտ Բագրատյանը նշել է, որ նույն վիճակն է նաև Մեղրիի երկրորդ ճանապարհի հարցում, որտեղ, իր կարծիքով, թունել է անհրաժեշտ. «Մեռանք ասելով` այնտեղ թունել է պետք, թունել»: Պատգամավորը նախորդների օրինակով անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհին, նշել է, որ նախորդ իշխանությունների նման գործող իշխանություններն էլ անիմաստ գումարներ են ծախսում ճանապարհաշինության ոլորտում: «Ո՞Ւմ է պետք այս Հյուսիս-Հարավը: Ո՞ր բեռների համար: Չէ՞ որ դեպի Գյումրի կամ դեպի Արարատ ճանապարհը նորմալ է եղել: Չէ՞ որ դրանով ոչ մի ռազմավարական հարց չի լուծվում Երկրի պարտքն ավելացավ ևս 500 մլն դոլարով: Երևում է վարչապետն ու իր թիմը այլ կերպ են մտածում»,-գրել է Հրանտ Բագրատյանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ