ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Պնդում եմ, որ Շանթը հոգեպես առողջ է»

«Պնդում եմ, որ Շանթը հոգեպես առողջ է»
21.11.2013 | 17:14

Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած և դրա հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը irates.am-ին տեղեկացրեց, որ առայժմ իրեն և որդուն չի հաջողվել տեսակցել Շանթի հետ, քանի որ քննչական մարմինն արգելել է:

«Դեռ չգիտեմ, թե ինչ պետք է անել: Շանթն ունի փաստաբան, և իր քայլերը կհամաձայնեցնի նրա հետ: Ինքը հոգեպես առողջ մարդ է, իսկ առողջ մարդու համար ամենավատ բանը նրան հոգեբուժարան ուղարկելն է»,- ասաց Ռուզան Բադալյանը:

Նա դրական է համարում Հայաստանի մի շարք իրավապաշտպանների կողմից Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ ճանաչելը և կարծում է, որ դա անպայման իր նպաստը կբերի:

Հիշեցնենք, որ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Շանթ Հարությունյանին համարել էր դասական քաղբանտարկյալ:

«Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ դասական քաղբանտարկյալ ասելով: Հայաստանում 1995 թվականից սկսած շատ քաղբանտարկյալներ են եղել. դրանք այն քաղաքական ուժերի հետևորդներն են, ովքեր պայքարել են իշխանափոխության համար և հայտնվել են բանտերում: Ի տարբերություն նրանց՝ Շանթ Հարությունյանի պայքարն իշխանության համար չէր, նա պայքարում էր հանուն գաղափարի»,- ասել էր իրավապաշտպանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ