ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին
29.11.2013 | 20:42

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսիր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվիր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:

ՀՀ բոլոր մարզերում և Երևանի հինգ խոշոր բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետհամալսարան, ուսանողներին տրամադրվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները ստացան ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, դիտեցին ուսուցողական ֆիլմ, կարևորեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար:

Ծրագրի ընթացքում ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Երևան քաղաքում, իրազեկման արդյունքում, 162 երիտասարդներ, կարևորելով ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից հենց բուհերում ստացան խորհրդատվություն և հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ` արագ հետազոտման թեստերով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ նույնպես երիտասարդներին քաջալերելու նպատակով նախապես իրենք հետազոտվեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ