ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հավերժական քաղաքը, որին մոռացել է քաղաքապետը

Հավերժական քաղաքը, որին մոռացել է քաղաքապետը
11.01.2014 | 17:07

Հռոմը Հավերժական քաղաք է բազում պատճառներով՝ քաղաքային ամեն քար, հուշարձան, անկյուն մի քանի հազար տարվա պատմություն ունի: Հռոմը անվերջ վերադարձի ցանկություն է առաջացնում բոլոր այցելուների հոգում: Հռոմեացիները պահպանել են բարեկամություն անելու, սիրելու ու անկաշկանդ հաղորդակցվելու դժվար ունակությունը: Աշխարհի պատմությունը Հռոմի պատմությունն է, քաղաքը, որ կառուցել են կայսրերն ու պապերը, պահում է իր գոյության բոլոր վկայությունները՝ սկսած մ.թ.ա. 753 թ. ապրիլից: Հռոմի ֆորումի ավերակներից մի անցումով դուք կարող եք հայտնվել Ռենեսանսի ավանդույթով կառուցված Իսպանիայի հրապարակում, իսկ մի քանի քայլից՝ աշխարհի ամենաանշավոր կաթոլիկ տաճարում՝ Սուրբ Պետրոսի, որ կառուցել են հանճարեղ ճարտարապետներ ու քանդակագործներ:
Հռոմը հավերժ է, որովհետև ապրում է յուրաքանչյուր հռոմեացու սրտում, որովհետև յուրաքանչյուրը, ում բախտ է վիճակվում լինել Հռոմում, հոգու խորքում դառնում է հռոմեացի: Հռոմում ասում են՝ ով եղել է Հավերժական քաղաքում, հեռանալիս մոռացել է սիրտը հետը տանել:
Բայց այսօր Հռոմը վտանգված է: Քաղաքապետարանը չի պաշտպանում պատմական հուշարձաններն ու քաղաքացիների իրավունքները, չի ապահովում զբոսաշրջիկների անվտանգությունը: Քաղաքական ձախ հայացքները քաղաքապետ Մարինոյին ներշնել են քաղաքում ընդունել Ռումինիայից ու Բուլղարիայից արտաքսված 2500 գնչուների ու Աֆրիկայից փախածերի: Հռոմացիները շատ սուր են զգում գնչուական հարցի բարդությունները: Հռոմը ծախսում է 26 միլիոն եվրո գնչուական թափառախմբերի և նրանցից յուրաքանչյուրին օրական 35 եվրո հատկացնելու վրա: Գնչուները որևէ հարկ չեն վճարում: Նրանց երեխաներին դպրոց տանելու համար ավտոբուսներ են տրվում, իսկ իտալացիները իրենց զավակներին դպրոց հասցնելու հարցը անձամբ են լուծում: "Գնչուների կրթության" ծրագիրը, որ հաստատել էին նախկին քաղաքագլուխներ Ռուտելին ու Վելտրոնին, 2 միլիոն եվրո արժեր, բայց արդյունքները զրոյական էին: Որևէ գնչու իտալական հասարակությանը ինտեգրվելու ցանկություն չունեցավ:
Հռոմի մեծ պրբլեմներից մեկն էլ տարբեր ոլորտներում անլեգալ գործունեությունն է: Երեք պաշտոնական առևտրական կազմակերպության հետ գործում է չորրորդ անլեգալը, որ իրացնում է տարատեսակ կեղծ արտադրանք՝ պայուսակներ, արևային ակնոցներ, սպիտակեղեն, նշանավոր բրենդների անվան տակ ներկայացվող հագուստներ և նույնիսկ սննդամթերք: Մետրոյի "Оկտավիանո ", "Չիպրո " և "Կոլիզեյ" կանգառների մոտ տարբեր լեզուներով ամենից շատ հնչող հարցը՝ ուզու՞մ եք հերթում առաջ ընկնելն է: Վատիկանի առաջ Պողոս XII-ի հրապարակում հենց զբոսաշրջիկները տաքսիից իջնում են, նրանց վրա ուղղակի հարձակվում են մի քանի ինքնակոչ գիդեր ու առաջարկում են իրենց ծառայությունները:
Տարեց հռոմեացիները, ում նախնիները ծնվել ու ապրել են Հռոմում, ասում են, որ Հավերժական քաղաքը կեղտոտվել է և քաղաքապետը մոռացել է քաղաքի մասին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ