Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խմեք անարատ գինի, եթե ուզում եք ապրել

Խմեք անարատ գինի, եթե ուզում եք ապրել
13.01.2014 | 13:07

Հին աշխարհի ամենափառահեղ արքաներից ու զորավարներից մեկի՝ Ալեքսանդր Մակեդոնացու վաղաժամ մահը հազարամյակներ պարուրված է խորհրդավորության շղարշով, գրում է Daily Mail–ը: Գիտնականներն առաջ են քաշել նոր վարկած: Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մ.թ.ա. 323 թ. 33 տարեկան հասակում Ալեքսանդրի կյանքից հեռանալու պատճառ է հանդիսացել թունավորված գինին: Տոքսիկոլոգ Լեո Շեփը կարծում է, որ դավադիրները զորավարի համար նախատեսված գինու մեջ են լցրել արտաքուստ անվնաս թվացող Helléborus ծաղկի թուրմը, որ փոխազդեցության մեջ է մտել գինու հետ ու Ալեքսադրին ստիպել 12 օր տանջվելուց հետո մահանալ:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ