Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկու տոն նույն առիթով

Երկու տոն նույն առիթով
13.01.2014 | 16:11

Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Մի քանի երկրներում ավանդաբար, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին:
Հին Նոր տարին տոնելու ավանդույթը Ռուսաստանում սկսվել է 1918 թվականին` նոր ժամանակագրություն մտցնելուց հետո: Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, ՈՒկրաինայում, Ղազախստանում և ՈՒզբեկստանում և Վրաստանում` ոչ պաշտոնական, տոնվում է Հին Նոր տարին:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ