ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Երիտասարդների կարծիքը՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մասին

Երիտասարդների կարծիքը՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մասին
27.01.2014 | 18:15

«Ծառայե՞լ եք ՀՀ զինված ուժերում». Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանի կապակցությամբ այս թեմայով հարցում անցկացրեց շուրջ 100 երիտասարդների շրջանում: Նրանց մեծամասնությունը ծառայել էր բանակում և կոչ էր անում բոլոր երիտասարդներին անպայման ծառայել ՀՀ զինված ուժերում:

ՀԵՀ-ը ևս կոչ է անում բոլոր հայ երիտասարդներին ծառայել Հայոց բանակում և հարգանքով մոտենալ մեր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:

Հիմնադրամը Բանակի օրվա առթիվ մի շարք միջոցառումներ է իրականացնում։ Մասնավորապես, հիմնադրամի Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային կենտրոնները ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրը կազմակերպում են երիտասարդների, ապագա զորակոչիկների այցելություններ զորամասեր, ինտելեկտուալ խաղեր զինվորների շրջանում, համերգային ծրագրեր։ Բացի այդ, ՀԵՀ-ը համակարգչային հերթական լսարանը կբացի Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում։

ՀՀ զինված ուժերը տարածաշրջանում հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր երաշխավորներից է: Շնորհավորում ենք Բանակի տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում զինվորներին ու սպաներին մեր անդորրը պահպանելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ