ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարները այցելեցին Եռաբլուր

Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարները այցելեցին Եռաբլուր
28.01.2014 | 13:58

Բանակի օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ