Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ցանկացած գործ արագ և որակով պիտի անել»

«Ցանկացած գործ արագ և որակով պիտի անել»
31.01.2014 | 01:23

Պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չեխիայի նախագահի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի՞նչն է Հայաստանին ստիպում այդքան արագ միանալ Մաքսային միությանը, նա ասել է. «Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է հնարավորինս արագ և որակով անել: Եթե մենք որոշել ենք միանալ Մաքսային միությանը, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել»: Սերժ Սարգսյանին հարցրել են նաև` եթե Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակիցն է, ինչպե՞ս բացատրել այն, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: «Մաքսային միությունը տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո, ՌԴ-ն համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ»,- ասել է Հայաստանի նախագահը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ