Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՀԱՊԿ-ը լավ տեղեկացված է իրավիճակից

ՀԱՊԿ-ը լավ տեղեկացված է իրավիճակից
01.02.2014 | 20:25

Ինչու՞ ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանային միջադեպերին հարցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում պատասխանեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի կոնկրետ գործողություններին ու սադրանքներին: «Մենք չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր դեպքի առիթով ՀԱՊԿ-ը համապատասխան հայտարարությամբ հանդես գա: Առաջիկա օրերին իմ հրավերով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Երևան, այդ խնդիրը նրա հետ ևս մեկ անգամ կքննարկենք: ՀԱՊԿ-ը պարբերաբար գլխավոր քարտուղարի շուրթերով անընդունելի է համարել ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը: Ես չեմ կարող ամեն մի դեպքի համար, ինչքան էլ ցավալի ու ողբերգական լինեն այդ դեպքերը, դատապարտելի ու անընդունելի, ակնկալել հայտարարություն կառույցից կամ նրա ղեկավարից: Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ը վեց երկրների ռազմաքաղաքական դաշինք է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ներառյալ նախագահի, ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ Նիկոլայ Բորդյուժան բազմիցս ներկայացրել է իր սպառիչ դիրքորոշումները: Երբ նա գա Հայաստան, դուք կարող եք այդ հարցը նաև նրան ուղղել: Ասեմ, որ նրանք լավ տեղեկացված են իրավիճակից»,-ասաց պարոն Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ