Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամերիկացիները Սոչիի օլիմպիական խաղերին հետևում են տիեզերքից

Ամերիկացիները Սոչիի օլիմպիական խաղերին հետևում են տիեզերքից
09.02.2014 | 14:50

Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը յուրահատուկ նվեր են ներկայացրել ՆԱՍԱ -ի մասնագետները` արբանյակի միջից նկարահանելով Սոչիի օլիմպիադայից պատկերներ: Նրանք այդ լուսանկարները տեղադրել են իրենց կայքում: Դրանք ափամերձ Սոչիի և Կրասնայա պոլյանայում մեկ օր առաջ տեղի ունեցած լեռնային կլաստերի պատկերներ են, որոնք արվել են Terra (Terra spacecraf) արբանյակի միջոցով` օգտագործելով հատուկ ճապոնական ASTER ռադիոմետրը:
Այս սարքը թույլ է տալիս ձեռք բերել օբյեկտների պատկերներ, որոնք ի հայտ են գալիս ճառագայթների տարբեր սպեկտրալ տատանումներից: Արդյունքում, պատկերները ստացվում են սինթեզավորված և դա է պատճառը, որ նրանց գույները անբնական են: Միայն ձյան գույնն է բնական` սպիտակ:
Տեսադաշտում հայտնվել է մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա ձգվող օլիմպիադայի ափամերձ տարածքը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ