Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կրկին շտեմարանների թեման

Կրկին շտեմարանների թեման
17.02.2014 | 14:36

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Ինչքա՞ն կարելի է ամեն տարի բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն ուսումնական մեկ տարվա ընթացքում դպրոցներում օգտագործված դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին ու ժողովածուներին համապատասխան: ԿԳ նախարարության պատկան օղակներն այդպես էլ չեն իրականացնում օրենքի այս պահանջն ու ԳԹԿ-ից չեն պահանջում շտեմարաններն ուղարկել երաշխավորման և դրանք կիրառել առնվազն մեկ տարի փորձարկելուց հետո: Ամեն տարի տարբեր փոփոխությունների ենթարկելով շտեմարանները, ընդ որում, ինչպես ստորև բերված նամակում է մատնանշում 12-րդ դասարանցին, այդ փոփոխությունները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից: Նամակը հրապարակում եմ. «Բարև Ձեզ, տիկին Բախշյան, Ձեզ եմ գրում մի հարցով, որը վերաբերում է ամեն տարի փոփոխվող շտեմարաններին: Ես այս տարվա շրջանավարտ եմ, հանձնելու եմ քննություն կենսաբանություն ու քիմիա առարկաներից: Հիմա, երբ քնություններին մնացել է մոտ 4 ամիս, ԳԹԿ-ն լույս է ընծայում նոր շտեմարաններ իբրև լրամշակված, բայց ինչ վերաբերում է իմ առարկաներին, դրանք հիմնականում բարդացված են, ընդգրկում են թեմաներ, որոնք չեն համապատախանում դպրոցական 12-ամյա ծրագրին, ինչպես նաև քանակապես ավելացված է նյութը, ու թեստային առաջադրանքները հիմնովին փոխված են: Այս ամենը միասին հնարավոր չէ յուրացնել 4 ամսվա ընթացքում, ինչքան էլ տիրապետում ես առարկային: Քիմիայում հանդիպում են խնդիրներ, որոնք չեն համապատասխանում 12-րդ դասարանի աշակերտ-դիմորդի մակարդակին: Եվ այս նոր շտեմարանները վաճառվում են ավելի թանկ, և բոլորիս էլ հայտնի են դիմորդի ծանր սոցիալական պայմանները, ինչը բերում է ոչ հավասարության քննությանը պատրաստվելու ժամանակ: Տիկին Բախշյան, ինչպես կարող ենք այս հարցը բարձրաձայնել ու հասցնել համապատասխան պատասխանատուներին և ստանալ պատասխան ու լուծում: Կանխավ շնորհակալություն...»:
Ես քիմիայի և կենսաբանության մասնագետ չեմ, որ հաստատեմ կամ հերքեմ 12-րդ դասարանցու պնդումը: Հրապարակելով այս նամակը՝ ես նույնպես բացատրություն եմ ակնկալում ու հարցը մնում է` ինչո՞ւ շտեմարանների նկատմամբ չի գործում ՀՀ օրենքի պահանջը:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ