Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյանին վիրահատել են

Նիկոլ Փաշինյանին վիրահատել են
28.02.2014 | 12:10

Երեկ երեկոյան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույր աղիքի անհետաձգելի վիրահատության:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ասել է, որ այս պահին պատգամավորի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար:
Թե երբ է Փաշինյանը դուրս գրվելու հիվանդանոցից, դեռ հայտնի չէ:
Ինչ վերաբերում է վաղը կայանալիք ակցիային Փաշինյանի մասնակցությանը, նրա կինը ասել է, որ նման հարցերի իրավասու չէ պատասխանելու:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հայտարարել էին, որ Մարտի 1-ի ողբերգական դեպքերի վեցերորդ տարելիցի առթիվ ողջ գիշերն անցկացնելու են Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում՝ այդ կերպ հարգելով տասը զոհերի հիշատակը:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ