Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գալուստ Սահակյանը թող բացատրի

Գալուստ Սահակյանը թող բացատրի
28.02.2014 | 13:25

«Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ես դրա անունը չեմ դնի Մայդան, դրա անունն այն է, որ ժողովուրդն իր իրավունքների համար կանգնում է: Բոստանը որպես հողամաս, դա մի բան է, որ բոլորս ունենք, բոստանը քաղաքական բառապաշարում այլ է, Գալուստ Սահակյանին ասեք, թող բացատրի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նկատի ունենալով Գալուստ Սահակյանի երեկվա ելույթի այն հատվածը, թե «ով Մայդան է ուզում, թող իր հոր բոստանում Մայդան անի»:

Հակոբյանի տեղեկացմամբ, մարտի մեկի հանրահավաքին կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինքը ևս այնտեղ կլինի: Իսկ այս հարցով հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չի համարում, քանի որ տեղի ունեցածը բացահայտելու քաղաքական կամք չունեն իշխանությունները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով կառավարության հրաժարականի հարցին, ընդգծեց. «Վարչապետն ու կառավարությունը, իհարկե, անպայման պետք է հեռանան, բայց Պողոսի փոխարեն Պետրոսը ոչինչ չի փոխի: Պետք է նաև փաթեթ ներկայացնել, թե վարչապետից հետո ինչ կառավարություն ենք ուզում, դա լուրջ գործըթնաց է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ