ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սերժ Սարգսյանը մեկնում է Նիդեռլանդներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Նիդեռլանդներ
23.03.2014 | 12:30

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՀՀ նախագահը Նիդեռլանդներում հանդիպում կունենա նաև հայ համայնքի հետ։

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ