Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Փոփոխություններն ունենում են երկակի ազդեցություն

Փոփոխություններն ունենում են երկակի ազդեցություն
30.03.2014 | 18:29

«Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Մաքսային միության շրջանակներում Հայաստանի մարտահրավերներին: Ներկայացնելով Մաքսային միության առավելությունները՝ նա հիշեցրել է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, իսկ ԱՀԿ տարածքում ցածր մաքսատուրքեր են գործում: Մաքսային միության տարածքում մաքսատուրքերի չափը մոտ երեք անգամ բարձր է: «Դա նշանակում է, որ եթե մենք միասնականացնում ենք մաքսատուրքերը, դա ազդեցություն է թողնելու այն տնտեսվարողների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում երրորդ երկրներից»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ դա բացասական ազդեցություն է թողնելու նաև տեղական արտադրողի վրա: Օրինակ՝ Մաքսային միության տարածքում բարձր տոկոսադրույքներ են գործում մսի և մսամթերքի արտադրության ոլորտում: Դա նշանակում է, որ փոփոխություններն ունենում են երկակի ազդեցություն:

«Մի կողմից, եթե բարձրացնենք մսամթերքի մաքսատուրքերը, դա բացասական ազդեցություն կթողնի սպառողական շուկայի վրա, մյուս կողմից պաշտպանելու ենք միս արտադրողների շահերը: Դա խթանելու է նոր ներդրումներն անասնապահության բնագավառում: Այսօր մենք ստանում ենք դժգոհություններ առ այն, որ էժան մսամթերքի ներմուծումը գյուղացիներին հնարավորություն չի տալիս իրացնել իրենց մսամթերքը: Սա նշանակում է, որ նմանատիպ մարտահրավերները պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում, և բանակցությունների ժամանակ այս բոլոր փաստարկները քննարկվում են, փորձում ենք մեր տնտեսվարողների համար ընդունելի լուծումներ գտնել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ