Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՌԴ-ում ծնողների միայն տասը տոկոսն է գիրք կարդում իր նախադպրոցական տարիքի երեխաների համար

ՌԴ-ում ծնողների միայն տասը տոկոսն է գիրք կարդում իր նախադպրոցական տարիքի երեխաների համար
04.04.2014 | 16:04

ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահը, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտորը, բանասեր Լյուդմիլա Վերբիցկայան հաստատում են Ռուսաստանի ընթերցող բնակչության անկման մասին տխուր իրողությունը:

Սանկտ-Պետերբուրգում հրավիրված հասարակական-մանկավարժական համաժողովի նստաշրջանում վերջին տարիներին ռուսերենի զարգացման գլխավոր միտումները նրանք տեսնում են ոչ նորմատիվ բառապաշարի տարածման և ռուսաց լեզվում օտար բառերի ներխուժման մեջ:
«2012 թվականի հարցումների արդյունքերով` ռուսների 35 տոկոսը չէր կարդացել և ոչ մի գիրք: Մտածեք այդ թվերի մասին: Իսկ նրանց համար, ովքեր կարդացել են, առաջին տեղում են դեդեկտիվները, այնուհետև` ֆանտաստիկան, հետո` դասական և պատմական վեպերը և այլն: Վերջին տեղում պոեզիան է»,- ասել է Վերբիցկայան: Ըստ նրա` պատճառներից մեկն էլ այն է, որ երեխաները հազվադեպ են ծնողների ձեռքին գիրք տեսնում:
«Ծնողների միայն 10 տոկոսն է իր նախադպրոցական տարիքի երեխաների համար գիրք կարդում»,- ասել է Վերբիցկայան:

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ