Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանը այցելել է Թուրքմենբաշու դամբարան

Սերժ Սարգսյանը այցելել է Թուրքմենբաշու դամբարան
09.04.2014 | 11:18

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը և Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Նույն օրը ավելի վաղ Սերժ Սարգսյանն այցելել է անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի)՝ Ղփչաղ գյուղում գտնվող դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ