ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Ճշմարտության երթ» Մոսկվայում

«Ճշմարտության երթ» Մոսկվայում
14.04.2014 | 17:40

Երեկ 5000 ցուցարարներ Մոսկվայում դուրս են եկել փողոց` ազատ մամուլի դեմ Ռուսաստանի իշխանությունների սկսած հետապնդման դեմ։

Ցուցարարները դժգոհ են, որ պետական հեռուստաընկերությունները ուկրաինական ճգնաժամի լուսաբանումը վերածել են վտանգավոր քարոզչության։ Նրանք իրենց հանրահավաքն անվանել են «Ճշմարտության երթ», իսկ ելույթ ունեցող պատմաբան Անդրեյ Զուբովն ասել է, որ հեռուստաեթերից անընդմեջ ռուս ժողովրդին ստելը երկիրը տանում է անդունդ։ Նրան Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում աշխատանքից ազատել են, երբ իր հոդվածներից մեկում Պուտինի կողմից Ղրիմի միավորումը Ռուսաստանին համեմատել է 1938 թվականին Հիտլերի կողմից Չեխոսլովակիայի Սուդեթյան մարզի գրավմանը, որտեղ ապրում էր հիմնականում գերմանախոս բնակչություն։ Կրեմլը հերքում և անհիմն է համարում պնդումները, թե Ռուսաստանի իշխանությունները ճնշում և հետապնդում են ազատ լրատվամիջոցներին։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ