Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հռոմը տոնում է ծննդյան 2767-ամյակը

Հռոմը տոնում է ծննդյան 2767-ամյակը
22.04.2014 | 17:00

Գլադիատորները, հեծյալները, վարսերը ծաղիկներով զարդարած կանայք վերստեղծել են մայրաքաղաքի պատմությունը Հռոմի Մեծ կրկեսում, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ՝ նշելու Հավերժական քաղաքի հիմնադրման 2767-ամյակը: Տոնակատարությունը, որին մասնակցել է 1600 դերասան, այս տարի համընկել է Սուրբ Զատկի հետ, որ անակնկալ է դարձել Հին Հռոմ այցելած զբոսաշրջիկների համար։ Գլադիատորները մարտնչել են միմյանց դեմ, հանդերձավորված կանայք պարել Հռոմի կենտրոնական փողոցներում։ Հռոմի առաջին թագավորը եղել է Հռոմուլոսը, որ հիմնադրել է քաղաքը մ.թ.ա. 753 թ. ապրիլի 21-ին՝ իր երկվորյակ եղբայր Հռեմոսի հետ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ