Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արտասահմանյան լրատվամիջոցները` Հայոց ցեղասպանության մասին

Արտասահմանյան լրատվամիջոցները` Հայոց ցեղասպանության մասին
24.04.2014 | 13:35

Le Parisien. Քաղաքական երկրաշարժ
Ֆրանսիական Le Parisien-ը Էրդողանի հայտարարությունը «Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական երկրաշարժ» է որակել։ «Վարչապետ Էրդողանը 1915թ.-ին սպանված հայերի թոռներին պաշտոնական մակարդակով, ցավակցություններ է հղել։ Սա երկրի պատմության մեջ աննախադեպ է»,-գրել է պարբերականի կայքն ու ընդգծել, որ նա 1915-1917թթ.-ին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների հանդեպ առաջին անգամ է բացահայտ մոտեցում ցուցաբերել։

France Presse. Առաջին բաց մեկնաբանությունը
France Presse գործակալությունը գրում է. «1915թ.-ի դեպքերի 99-ամյա տարելիցից մեկ տարի առաջ հրապարակված ցավակցական ուղերձը պատմության մեջ թուրք առաջնորդի՝ տեղի ունեցածների վերաբերյալ առաջին բաց մեկնաբանությունն է»։

Associated press. «Ցեղասպանության» շեշտադրումը
«Էրդողանի ցավակցական ուղերձը՝ 9 լեզուներով թարգմանված, ներկայացվեց աշխարհին։ Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի՝ ուժգնությամբ հերքած «ցեղասպանություն» տերմինը չօգտագործեց։ Դրա փոխարեն «տեղահանություն» ասաց և նշեց, որ դա անմարդկային հետևանքներ է ունեցել»:

Reuters. Անսպասելի
Reuters լրատվական գործակալությունը ցավակցական հաղորդագրությունն «անսպասելի» է որակել և գրել է. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանված հայերի թոռներին ցավակցություններ է հղել»։

Իսկ իսրայելյան Jerusalem Post-ում տեղադրված լուրը վերնագրված է. «Էրդողանը ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն ընտանիքներին ցավակցություններ է հղում»։

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ