Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն
25.04.2014 | 13:46

«Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում իրականացված երկու հետազոտությունների ներկայացում


Ապրիլի 23-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են երկու հետազոտություններ՝ «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտությունը» և «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի ծախսային և սոցիալական արդյունավետությունը», որոնք իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և ՀՀ դատական դեպարտամենտի օժանդակությամբ:
Հետազոտություններն իրականացվել են Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում:
«Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտությունն» իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից: Այն վերլուծության է ենթարկում հանցագործություն կատարելու նախադրյալները, Հայաստանում կրկնահանցագործության պատճառները, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ նշանակված պատիժների և այլ միջոցների ներգործությունը:
«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի ծախսային և սոցիալական արդյունավետությունը» խորագրով հետազոտությունը, որն իրականացվել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից, քննության է առնում պրոբացիոն ծառայության արդյունավետությունը՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների համեմատ:
Այս հետազոտությունները կծառայեն որպես տեղեկատվության աղբյուր՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվելիք «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի համար, որի շրջանակներում նախատեսվում է փորձարկել պրոբացիայի ծառայության երկու ստորաբաժանում:

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ