Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և ԼՂՀ միասնական սերնդի ձևավորմանը

Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և ԼՂՀ միասնական սերնդի ձևավորմանը
28.04.2014 | 11:47

«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտգերումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 18-ին «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահ Սուրեն Ալոյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ԼՂՀ դպրոցները նույնպես կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին:
Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին: Այն ապահովում է նաև ուսուցիչների և ծնողների անմիջական կապը, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում:
Կրթական հարթակի գլխավոր նպատակներից է նաև նպաստել ԼՂՀ-ում և Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում են կրթելու նորարարական մեթոդներ՝ էլեկտրոնային ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք ինտերակտիվ մեթոդով երեխաներին օգնում են սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ծանոթացնում են նրանց հայկական մշակույթին, սովորեցնում են պահպանել բնությունը և շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները և այլն: Միմյանց միջև մրցակցությունը խթանելու միջոցով սովորելը ապահովում է առավել արդյունավետ և հիմնավոր կրթություն: Բացի այդ կազմակերպվում են տարաբնույթ օլիմպիադաներ և մրցույթներ, որոնք նույնպես խթանում են երեխաների՝ գիտելիք ստանալու ձգտումը: Գործում է նաև հատուկ աշակերտների համար ստեղծված սոցիալական ցանց, որն օգնում է դպրոցականների միջև կապերի ակտիվացմանը՝ անկախ նրանց բնակության վայրից և զերծ է դպրոցականների համար վնասակար տեղեկատվությունից:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ