Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն Իտալիայում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն Իտալիայում
01.05.2014 | 15:05

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Պեզարոյի Գրադարի պալատում բացվել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսը, որ կազմակերպել է հայ համայնքը: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը: Միքելե Վեգները խոսել է հոր կյանքի ու գործունեության մասին` որպես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանի և անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը: Միլանի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանը մատուցել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագի սկզբին ելույթ է ունեցել Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա են եղել նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը: Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բարիում տեղակայված հայկական խաչքարի մոտ, Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանը Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն է կատարել: Ներկա էին քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմայի բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Քաղաքապետարանի դահլիճում ընթերցվել է Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, ցուցադրվել է «Արտույտների ագարակը» ֆիլմը:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ