Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մենդելեևի աղյուսակը կհամալրվի 117-րդ տարրով

Մենդելեևի աղյուսակը կհամալրվի 117-րդ տարրով
05.05.2014 | 16:19

Մենդելեևի աղյուսակի № 117 տարրը դեռևս անուն չունի, առայժմ կոչվում է ունունսեպտիում, տարրի գոյությանը գիտնականներն արդեն չեն կասկածում Գերմանիայի ծանր իոնների ինստիտուտում կատարած փորձից հետո: New Scientist-ը հաղորդել է, որ 117-րդ տարրն առաջին անգամ ստեղծել է ռուս-ամերիկյան խումբը 2009-ին: 117-րդ տարրի սինթեզի համար լաբորատոր պայմաններում ստացված 97-րդ տարրի` բերկլիում-249-ից պատրաստված թիրախի ուղղությամբ կրակել են կալցիում-48-ի իոններով հատուկ արագացուցիչ սարքի միջոցով: Դարմշտադտի գիտնականներին հաջողվել է 117-րդ ատոմի 4 նմուշ ստեղծել, որոնք գոյատևել են 0.1 վայրկյանից էլ կարճ, սակայն այդ ժամանակը բավականացրել, որ գիտնականները գրանցեն նախկինում անհայտ լոուրենսիումի 103-րդ տարրի իզոտոպը:

Դիտվել է՝ 6154

Մեկնաբանություններ