Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է
08.05.2014 | 11:23

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է «շորթման» նպատակով +2475, +2322, +8818, +3712 և, հնարավոր է, այլ կոդերից սկզբնավորված և ընկերության բաժանորդների հեռախոսահամարներին կատարված զանգերի մասին:
«Խնդիրն ուսումնասիրության փուլում է, իսկ վերը նշված որոշ կոդերից սկզբնավորվող զանգերն արգելափակված են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իր ցանցում կատարվող մուտքային զանգերը միշտ անվճար են: Միաժամանակ, ընկերությունն իր բաժանորդներին հորդորում է չկատարել զանգեր վերը նշված կոդերով կամ այլ կոդերով սկզբնավորված համարներից բաց թողնված զանգեր հայտնաբերելու դեպքում՝ միջազգային ուղղություններով կատարվող հեռախոսազանգերի համար անհրաժեշտաբար առաջացող ծախսերից խուսափելու նպատակով»,- ասված է ընկերության Facebook-յան էջում:

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ