Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Տաշիրի» շնորհիվ Ծաղկաձորում էր ևս 300 երիտասարդ

«Տաշիրի» շնորհիվ Ծաղկաձորում էր ևս 300 երիտասարդ
12.05.2014 | 14:56

Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել էին Ծաղկաձոր: Այստեղ այդ օրերին անցկացվում էր հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:

Նման հավաքները վաղուց դասվում են «Տաշիր» հիմնադրամի կողմից կազմակերպվող ավանդական դարձած միջոցառումների շարքին: Կարևորվում է ոչ միայն երիտասարդության պատշաճ հանգստի կազմակերպումը, այլև մտավոր ներուժի զարգացմանն ու արժեհամակարգերի պահպանմանն ուղղված նախաձեռնությունների զուգորդումը:
Կայացել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, շախմատի մրցաշար, ինչպես նաև մշակութային երաժշտական մրցույթ-փառատոն: Հայտարարվել է նաև տնտեսագիտական վերլուծությունների մրցույթ, որպեսզի երիտասարդությունը հնարավորություն ունենա ներկայացնել իր տեսլականը մեր երկրի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների լուծման ու հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ