ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայում պայթյունի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել

Թուրքիայում պայթյունի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել
14.05.2014 | 12:24

Թուրքիայի արևմուտքում գտնվող ածխի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հարյուրավոր հանքափորներ փլվածքների տակ են մնացել: Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլից 250 կմ հարավ գտնվող Սոմա քաղաքի մերձակայքում: Զոհերի թիվը վերջնական չէ և կարող է աճել: Ըստ նախնական տվյալների` պայթյունի պահին հողի տակ` մոտ 2 կմ խորությամբ, 580 հանքափոր է աշխատել: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն ասել է, թե պայթյունի պատճառը եղել է կարճ միացումը: Հանքափորները զոհվել են գազի թունավորումից:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ