ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Միջնորդները մեկնեցին Ադրբեջան

Միջնորդները մեկնեցին Ադրբեջան
20.05.2014 | 01:33

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Թերթեր - Մարտակերտ ճանապարհին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղից անցել են Ադրբեջանի տարածք:
ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ այցի ժամանակ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հիմնականում Լաչինի և Քարվաճառի շրջաններ այցելությունների վրա: «Մենք զրույցներ ենք անցկացրել տեղական վարչակազմերի ներկայացուցիչների և ղեկավարության հետ: Շատ հարցեր քննարկվել են զինվորականների հետ՝ զորքերի շփման գծում: Այդ գիծը անցնելը մեր գլխավոր խնդիրներից էր»,- ասել է Պոպովը:
Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ իր առաքելությունը ավարտող Ժակ Ֆորը հայտարարել է. «Մեր թիմի, Ֆրանսիայի և անձամբ նախագահի քաղաքականությունն է հակամարտության կողմերին ուժերի ներածին չափով օգնություն ցուցաբերելը: Բոլորին հաջողություն և խաղաղություն եմ մաղթում»: Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ժակ Ֆորին փոխարինելու է դեսպան Պիեռ Անդրիոն:
Բաքվում համանախագահները սովորաբար հանդիպում են նախագահի և արտգործնախարարի հետ, սակայն նրանք Վիետնամում են: Իսկ Վիետնամից Իլհամ Ալիևը մեկնելու է Չինաստան՝ պաշտոնական այցով: Պարզ չէ՝ ու՞մ հետ են հանդիպելու համանախագահները Բաքվում և ինչքա՞ն են մնալու:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ