ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայում 267 մարդ է վիրավորվել

Թուրքիայում 267 մարդ է վիրավորվել
26.05.2014 | 11:31

Էգեյան ծովում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում արձանագրված հետցնցումների արդյունքում 267 մարդ է տուժել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հունական Սամոտրակի կղզուց հարավ-արևմուտք՝ Թուրքիայի տարածքից 40 կմ հեռավորությամբ: Առաջին ցնցմանը հաջորդել է շուրջ 70 հետցնցում: Հազարավոր մարդիկ արագ լքել են տները: Խուճապը հանգեցրել է տուժածների մեծ թվի: Երկրաշարժի հետևանքով լուրջ վնասներ չեն արձանագրվել:
Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի արևմտյան բոլոր նահանգներում զգացված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ տեղեկացնում է «Զամանի» կայքը։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12։25-ին, Ռիխտերի սանդղակով` 6,5 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 11,2 կմ խորությամբ։
Ցնցումները զգացվել են Չանաքքալե, Էդիրնե, Ստամբուլ, Իզմիր, Թեքիրդաղ, Բալըքեսիր բնակավայրերում։ Էդիրնեի և Չանաքքալեի որոշ շենքեր վնասվել են։

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ