Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«ՈՒկրաինան պայքարում էր հանուն նոր իշխանության»

«ՈՒկրաինան պայքարում էր հանուն նոր իշխանության»
11.06.2014 | 15:16

Մամուլի ազգային ակումբն այսօր «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում ՈՒկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Իվան Կուխտան նշեց, որ ինքը ՈՒկրաինա էր գնացել, երբ այնտեղ տեղի էին ունենում փոփոխություններ: ՈՒկրաինայում տեղի ունեցած նախագահի ընտրությունները նա համարում է ժողովրդավարական, հայրենասիրական:
«ՈՒկրաինայում հաղթեց Պորոշենկոն, տեղի ունեցավ նրա ինաուգուրացիան, նա իր խոսքն է ասել: ՈՒկրաինայում սպասվում են դրական փոփոխություններ»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է իր՝ Հայաստան վերադառնալուն, ապա դեսպանը նշեց, որ ՀՀ նախագահը շնորհավորել է ՈՒկրաինայի նորընտիր նախագահին, ճանաչել է մայիսի 25-ին այնտեղ կայացած ընտրությունները: ՈՒկրաինայի դեսպանը նշեց, որ իր՝ Հայաստանից մեկնելը պայմանավորված էր ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությամբ, և ինքը գնացել էր քաղաքական խորհրդատվություններ ստանալու:
Ինչ վերաբերում է Եվրամայդանի բողոքի ակցիային, ապա Իվան Կուխտան նշեց, որ հիմնական շարժառիթը Եվրաասոցացման համաձայնագրից նախկին նախագահի հրաժարվելն էր, և ՈՒկրաինան պայքարում էր, որպեսզի կարողանա ձևավորել նոր կառավարություն:
Ինչ վերաբերում է ՈՒկրաինա-Ռուսաստան հարաբերություններին, ապա պարոն Կուխտան նշեց, որ պետք է երկու երկրների միջև կնքվեն համաձայնագրեր, նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Ղրիմը դեսպանը համարում է ՈՒկրաինայինը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրությունը Ղրիմի այսօրվա կարգավիճակը համարում է ՌԴ-ի կողմից բռնակցում:
ՈՒկրաինան առաջնահերթ է համարում բոլոր ուղղություններով հետաքրքրվելը և իր հարաբերությունները տարբեր երկրների հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտներում զարգացնելը:
Անդրադառնալով Եվրամայդանի իրադարձություններին՝ պարոն Կուխտան նշեց, որ ՈՒկրաինայում կա քաղաքացիական հասարակություն, որը զոհեր տվեց այնտեղ: Նա հիշեց, որ զոհերի մեջ կար նաև հայ քաղաքացի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ