ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ՕԵԿ-ը կդիմի դատարան

ՕԵԿ-ը կդիմի դատարան
26.06.2014 | 14:08

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր ժ. 14:00 դիմում կներկայացնի վարչական դատարան գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար: ՕԵԿ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դիմումը դատարան կներկայացվի քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ:

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ