ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
30.06.2014 | 16:02

Հայաստանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը, որին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

Ողջունելով ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ Մ. Մկրտչյանը նշել է, որ պետական հոգացությամբ իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագրի հիմնական նպատակը հայապահպանությունն է. «Մենք այս ծրագրին շատ մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ այն մի կողմից, մեզ հնարավորություն է ընձեռում հանդիպել սփյուռքի ուսուցիչների հետ և տարբեր հարցեր քննարկել, օգնելով նրանց՝ որակյալ ուսուցում կազմակերպելու գործում, մյուս կողմից, ուսուցիչները մեզ օգնում են ավելի հստակ հասկանալ սփյուռքի դպրոցների խնդիրները: Դուք, սիրելի ուսուցիչներ, պետք է լինեք, համարձակ և հանդուգն՝ մեզ նոր գաղափարներ փոխանցելու և հայապահպանության խնդրի նորարարական մոտեցումներ թելադրելու հարցում: Ես վստահ եմ, որ փորձի փոխանակումը, որը դուք ձեռք կբերեք այստեղ՝ Հայաստանում, օգտակար է լինելու ձեր հետագա աշխատանքում»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալը:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ևս, բարի գալուստ մաղթելով ուսուցիչներին՝ տեղեկացրել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանք ծրագրի շրջանակում կհանդիպեն ՀՀ լավագույն մասնագետներին՝ դասախոսների ԵՊՀ-ից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և Կրթության ազգային ինստիտուտից: Մեկ ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից՝ համապատասխան ծրագրով ըստ հետևյալ խմբերի՝
• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
• Դպրոցների կառավարում
• Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն):
• Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում: Լսարանային պարապմունքներից բացի, ուսուցիչների համար նախատեսված են նաև այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ և թանգարաններ:
Ծրագրի շրջանակում կրթության և գիտության նախարարությունը հոգում է ուսուցիչների կեցության, սննդի, մշակութային ծրագրի, շրջագայությունների և պարապմունքների ծախսերը: Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՆ և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրերը:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ