Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆրանսերեն դասավանդողների 12-րդ ամենամյա սեմինար

Ֆրանսերեն դասավանդողների 12-րդ ամենամյա սեմինար
30.06.2014 | 16:08

Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիան և Հայկական Ալիանս Ֆրանսեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ, կազմակերպել են ֆրանսերեն դասավանդողներ 12-րդ ամենամյա սեմինարը, որին մասնակցել են Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, բուհերի և այլ ուսումնական հաստատությունների շուրջ 100 ուսուցիչներ և դասախոսներ:

Սեմինարը վարել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության CREFECO կենտրոնում 2013-2014 վերապատրաստում անցած մասնագետները` Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից, ինչպես նաև Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիայի անդամ-վերապատրաստող դասախոսները:
CREFECO կենտրոնի` Հայաստանում իրականացվող 2 ազգային վերապատրաստումները նույնպես տեղի են ունեցել ամենամյա սեմինարի ընթացքում: Վերապատրաստման ողջ ընթացքում Երևանում էր գտնվում CREFECO-ի տնօրեն տիկին Ռեննի Յոտովան: Ազգային վերապատրաստումների թեմատիկայի ընտրությունը կատարվել էր մեր երկրում ֆրանսերենի դասավանդման խնդիրներին համապատասխան` ֆրանսերենի ուսուցումը 7-10 տարեկան երեխաներին և ֆրանսերենի դասավանդման հիմնարար խնդիրներն ու մեթոդները:
Սեմինարների մասնակիցներին ընդունել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով հանդես է եկել շնորհակալական խոսքով` կարևորելով կազմակերպիչների և մասնակիցների համատեղ աշխատանքը` Հայաստանում ֆրանսերենի դասավանդումը ամրապնդելու ուղղությամբ:
Ընդունելությունը կարևորվել է մեկ այլ հանգամանքով` CREFECO կենտրոնի տնօրեն Ռեննի Յոտովան դիպլոմներ և նվերներ է հանձնել 2014 թվականի CREFECO կենտրոնի կողմից կազմակերպված պոեզիայի մրցույթին Հայաստանից մասնակցած և մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներին:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ